Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը` 2012թ լավագույն կայքերի շարքում

03.12.2012

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” Հայաստանի պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերը:
Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինը՝ փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը՝ օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Ուսումնասիրելով նաև 10 մարզպետարանների պաշտոնական կայքէջերի տեղեկատվության թափանցիկությունը` պարզվել է, որ 2012 թվականի երկրորդ փուլի արդյունքներով առաջին տեղում Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքն է` 49,22 տոկոս գործակցով` առաջին փուլի հետազոտության վարկանիշային 45.55 տոկոս արդյունքի փոխարեն: Այնուհետև հաջորդում է Լոռու մարզպետարանի կայքը` 44.11 տոկոս գործակցով, հետո` Արմավիրի մարզպետարանի կայքը` 38.53:
Այս տվյալները ներկայացրել է “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն”: Մանրամասն` http://khosq.am կայքում:
Հետազոտությունը միտված է եղել հասկանալու` որքանո՞վ են այդ կայքերը կատարում իրենց հիմնական գործառույթը` ապահովում հանրության տեղեկացված լինելու իրավունքը:
Պետական կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը բովանդակային են, իսկ 27-ը` տեխնիկական: Ընդ որում, գնահատվել են հրապարակված տեղեկությունների առկայության, ամբողջականության, հրատապության ու մատչելիության չափորոշիչներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-10-15 17:31:30