Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
05.12.2012
Դեկտեմբերի 4-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և իր շնորհավորական խոսքը հղեց ուսանողներին.
«Ի դեմս ձեզ տեսնում եմ Սյունիքի հավաքական ուժը: Իմ մարտական ընկերների հետ այսօր առավել քան վստահ ենք, որ մեր երկրի վաղվա բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ ուժ ունենք: Մեր հայրենիքի սահմանները միշտ անսասան են լինելու, միշտ պաշտպանված, քանզի նման ուժ, նման ոգի ունենք հանձինս ձեզ, սիրելի երիտասարդներ», - ասաց մարզպետը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մարզի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողների Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարգևատրեց շնորհակալագրով` ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր գիտելիքների, մարզի հասարակական-քաղաքական կյանքում և երիտասարդության շրջանում ծավալած ակտիվ գործունեության համար:
Միջոցառման ավարտին ուսանողները հանդես եկան երաժշտական կատարումներով: