Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Ծատրյանի մամուլի ասուլիսը

11.12.2012



ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսին 2012թ.-ի 11 ամսվա ընթացքում առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը: Վարչության պետը խոսեց նաև ձեռքբերումների, առկա խնդիրների և եկող տարվա համար նախատեսված ծրագրերի մասին:
"Առողջապահության ոլորտում մեր հիմնական խնդիրը մնում է բժշկական կադրերի համալրման հարցը: 2009-2012թթ. ընթացքում մոտ 20 նորավարտ բժիշկներ ընդունվել են աշխատանքի մարզի բուժհաստատություններում, բայց դեռևս 41 բժկական կադրի պահանջարկ կա մարզում: Քայլեր են ձեռարկվում ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ուղղությամբ` ավարտելուց հետո որոշակի ժամանակահատված մարզի տարածքում աշխատելու համար", – նշել է Աշոտ Ծատրյանը:
Այս տարվա ընթացքում Սյունիքի մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստացել 9765 հիվանդ, իսկ 2011թ-ին` 9175 հիվանդ: Պետպատվերով ստացիոնար բուժում են ստացել 8520 հիվանդ, վճարովի հիմունքներով` 1120, իսկ 455-ը` համավճարի սկզբունքով: Ըստ վարչության պետի` Սյունիքի մարզում այս տարի ավելացել է ծնելիությունը: Եթե անցած տարի 11 ամսում արձանագրվել է 1406 ծնունդ, այս տարի գրացվել է 1418 ծնունդ, իսկ մահացությունը մարզում նվազել է 19-ով: 2011թ.-ին գրանցված 1171 մահվան դեպքերի փոխարեն, այս տարի եղել է 1152 մահ: Ցածր է նաև մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, իսկ մայրական մահացության դեպք վերջին 8 տարիներին չի եղել: Մանկական մահացության պատճառները մասնավորապես պայմանավորված են սրտանոթային համակարգի, օնկոլոգիական և մի շարք այլ հիվանդություններով, ինչպես նաև որոշ դժբախտ դեպքերով:
"ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության "Առողջապահական համակարգի հզորացու" ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում ստեղծել երեխաների վերակենդանացման մարզային կենտրոն, որի աշխատանքները ընթացքի մեջ են: Համաշխարհային բանկի ՀՀ կառավարության միջոցներով նախատեսվում են իրականացնել Կապանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի համալիրի կառուցման աշխատանքներ: Նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն ավարտվել են և մոտակա օրերին կմեկնարկեն շինաշխատանքները: "Կապանի բժկական կենտրոն" ՓԲԸ-ի հիմնանորոգման աշխատանքների համար ընդհանուր ներդրումները կազմում են 1 մլդ 75 մլն դրամ, իսկ Մեղրու հիվանդանոցինը` 1 մլդ 402 մլն դրամ: Այս տարվա ընթացքում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար ծախսվել է 46 մլն 125 հազար դրամ գումար", – ասաց Աշոտ Ծատրյանը:
Գորիսում սկսվել են նաև դիարանի կառուցման աշխատանքները, որի արժեքը կազմում է 16 մլն դրամ: Իսկ ԶՊՄԿ-ի կողմից ներդրած 550 մլն դրամ գումարով այժմ հիմնանորոգվում է Քաջարանի բժշկական կենտրոնը, որի աշխատանքները կավարտվեն մոտ 4-5 ամսից: Այս կենտրոնում նախատեսվում է զարգացնել նոր բժշկական ուղղություն` էնդոսկոպիկ ծառայություններ, որի համար կան անհրաժեշտ կադրեր և բուժսարքավորումներ:
"Մեղրու պոլիկլինիկայի առաջին և երկրոդ հարկերը կտրամադրվի մարզպետարանին. ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել է առաջին հարկում ընտանեկան բժիշկների գրասենյակներ ձևավորելու, իսկ երկրորդ հարկում մարզ գործուղված բժիշկների բնակարանների հարցը: Այդ ծրագիրը 2013թ-ին կյանքի կկոչվի:Նեղ մասնգիտության գծով բժիշկների պահանջարկ կա Մեղրիում: Քաջարանում այս խնդիրը լուծվել է ԶՊՄԿ-ի կողմից նախաձեռնած և կյանքի կոչած ապահովագրական ծրագրի շնորհիվ, որի շրջանակներում ապահովագրվել են կոմբինատի աշխատակիցները, ինչպես նաև իրենց ընտանիքների անդամները: Քաջարանի բնակչության գերակշիռ մասն այսօր առողջապահական հարցերի կազմակերպման գործում որևէ խնդիր չունի: Տվյալ ապահովագրական ընկերությունն ամեն ամիս կազմակերպում է նեղ մասնագետների այցեր` Քաջարան քաղաք: Ցանկալի է, որ մյուս հիմնարկ-ձեռնարկությունների տնօրինությունները նույնպես հետևեն այս օրինակին, որովհետև այն լուրջ խնդիրներ է լուծում", – հավելեց Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը:
Մարզպետ Ս. Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզային բժիշկները եղել են մարզի բոլոր բուժհաստատություններում: "Բաց դռների օրեր" միջոցառման շրջանակներում մարզում հետազոտություններ են իրականցրել "Էրեբունի բժշկական կենտրոնի" բժիշկները, իսկ "Լույս հայի աչքին" ծրագրով հետազոտված 2000 հիվանդներից 153-ը վիրահատվել է, 108-ի մոտ կատարվել է լազերային բուժում, ավելի քան 1000-ը կստանան ակնոցներ,իսկ ԶՊՄԿ-ի աջակցությամբ կատարվել է 96 ակնաբուժական վիրահատություն: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով և ՀՕՖ-ի նախաձեռնությամբ մարզի 128 բժիշկներ և բուժքույրեր վերապատրաստվել են տեղում, 60 բժիշկ` Առողջապահության ազգային ինստիտուտում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47