Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում հարգեցին 20 տարի առաջ զոհված խաղաղ կապանցիների հիշատակը

12.12.2012

Արցախյան գոյամարտի տարիներին հրետակոծությունների հետեւանքով զոհված կապանցի խաղաղ բնակիչների հիշատակը դեկտեմբերի 12-ին հարգեցին հարյուրավոր կապանցիներ: Առավոտյան Բաղաբուրջի հուշահամալիրում զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցները, կապանցիներ: Անմեղ զոհերի հիշատակը ներկաները հարգեցին մեկ րոպե լռությամբ:
Ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ինքնաթիռից արձակած ռումբի զոհ դարձան ու վիրավորվեցին Կապանի Շահումյան փողոցում հացի հերթում կանգնած տասնյակ կապանցիներ: Անցած տարի` ողբերգությունից 19 տարի անց, նույն այդ տեղում կառուցվել է խաղաղության պուրակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47