Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Սյունիքում էին մի խումբ լրագրողներ

23.12.2012

Դեկտեմբերի 21-23-ը Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և հրավերով մարզ էին այցելել Peoplemeter PR ընկերության և հանրապետական զանգվածային լրատվամիջոցների ` "Անկախ", "Նորաթերթ", "Ժողովուրդ", "Իմեդիա", "Հրապարակ", "Չորրորդ իշխանություն", "Սլաք", ներկայացուցիչները:
Այցի նպատակը Սյունիքի մարզի խնդիրներին, ինչպես նաև ձեռքբերումներին ու բնակչության կենցաղին ծանոթանալն էր: Լրագրողները եղան Կապան, Գորիս, Սիսիան, Տաթև, Քարահունջ և Խնձորեսկ համայնքներում:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին 1100-ամյա Վահանավանքի վանական համալիր, Ակսել Բակունցի տուն-թանգարան, Խնձորեսկում կառուցված ճոճվող կամուրջ, Տաթևի ճոպանուղի:
Այցի ժամանակ մարզպետը լրագրողներին է ներկայացրել մարզի 2012 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական տվյալների մասին ամփոփ տեղեկատվություն, այնուհետև պատասխանել է նրանց հարցերին:
Մայրաքաղաք վերադառնալու ճանապարհին լրագրողները եղան նաև Սիսիանում տեղակայված N զորամասում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53