Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

27.12.2012

Սիրելի սյունեցիներ,
Պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի, և մենք հրաժեշտ կտանք 2012 թվականին ու կդիմավորենք Նոր տարին` նոր հույսերով ու ակնկալիքներով:
Անցնող տարին մարզի կյանքում ամենադյուրինը չէր, բայց մենք ձգտել ենք անել առավելագույնը` դժվարությունները հաղթահարելու համար: Արվածն առավելապես տեսանելի է քաղաքաշինության ու հանքարդյունաբերության, կրթության ու դպրոցաշինության, համայնքային ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման ոլորտներում: Անշուշտ, կան բազում չլուծված խնդիրներ, բայց համոզված եմ` մեր միակամությամբ ու համատեղ ջանքերով հասնելու ենք նաև դրանց լուծմանը և մեր ժողովրդի վաղվա օրը լինելու է ավելի լուսավոր, բարեկեցիկ ու ապահով, իսկ երկիրը` ավելի զորեղ ու ծաղկուն:
Տակավին չեն վերացել մեր երկրին ուղղված արտաքին ու ներքին մարտահրավերները, և դրանց հաղթահարման ու մեր լինելիության իրավունքն ապացուցելու համար մեզանից յուրաքանչյուրիցս պահանջվում է մի բան` իր գործում լինել բարեխիղճ ու նվիրյալ: Կարծում եմ, որ միայն այդ ձևով կկարողանանք դիմակայել ժամանակի հրամայականներին ու լուծել մեր առջև ծառացած ցանկացած խնդիր:
Թանկագին հայրենակիցներ, Նոր տարին իսկապես ընտանեկան յուրօրինակ տոն է, որ միավորում է բոլորիս, հեռու և մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լի անհուն սիրով ու ջերմությամբ, տոն` բարության ու համերաշխության:
Ուրեմն, թող Նոր տարին ջերմություն ու երջանկություն բերի ձեր ընտանիքներին, թող իրականանան ձեր իղձերն ու նպատակները:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ ձեր օջախներին` խաղաղություն ու բարօրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01