Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում նշվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակը

13.01.2013

Կապանում հունվարի 12-ին անցկացվեց համաքաղաքային միջոցառում` նվիրված Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակին:
Տոնական միջոցառումը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ անցկացվեց հանդիսավոր զինվորական միտինգ: Իրենց ելույթներում բարձրաստիճան զինվորականները ներկայացրին բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, նշեցին, որ բրիգադն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալի: Զինվորական միտինգի ընթացքում զորամասի հետախուզական վաշտի զինվորները ցուցադրեցին իրենց հնարքները: Այնուհետև միջոցառման մասնակիցները Բաղաբուրջի հուշահամալիրում հարգեցին բրիգադի զոհված մարտիկների հիշատակը, թարմ ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին: Հանդիսավոր նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, մանրամասն ներկայացվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի մարտական ուղին:
Նիստի մասնակիցներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ևս ծառայել է բրիգադում՝ որպես գումարտակի հրամանատար:
Տարիներ անց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը վերակազմավորվել է այսօր արդեն Կապանում տեղակայված N զորամասի: Տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորանքի խոսքն ուղղեցին նաև բրիգադի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:
Հանդիսության ընթացքում եղավ նաև պարգևատրման արարողություն. բրիգադի նախկին մարտիկները պարգևատրվեցին ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊՆ մեդալներով, թանկարժեք նվերներով, պատվոգրերով ու Կապանի քաղաքապետի շնորհակալագրերով: Հանդիսությունն ավարտվեց տոնական սեղանների շուրջ` տոնական համերգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47