Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարզաբանում. հրապարակումների և հարցումների վերաբերյալ
25.01.2013
Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում մարզային (նահանգային) պատվիրակությունների մակարդակով տեղի են ունեցել փոխայցելություններ ՀՀ Սյունիքի մարզ և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգ:
Այցելությունների ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում (մասնավորապես գյուղատնտեսության) հնարավոր համագործակցության շրջանակները, այդ թվում նաև Սյունիքի մարզի համայնքների արոտավայրերի հնարավոր օգտագործումը:
Հարցը դեռևս ուսումնասիրությունների փուլում է և այս պահի դրությամբ ՀՀ Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից Իրանի Իսլամական Հանրապետության որևէ կազմակերպության հետ չկան կնքված հողամասի վարձակալության պայմանագրեր:
Քննարկումների ժամանակ արծածված` արոտավայրերի վարձակալության հետ կապված հարցերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դեռևս համաձայնեցված չեն համապատասխան իրավասու պետական մարմինների հետ: