Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի տարեդարձի առիթով
29.01.2013
Կապանում տեղակայված N զորամասում հունվարի 28-ին հանդիսավորապես նշվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը:
Զինվորական հանրահավաքին մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինծառայողների ծնողներ:
Օրվան նվիրված շնորհավորական ելույթներում զորամասի բարձրաստիճան զինվորականները բարձր գնահատեցին Հայոց բանակի դերն ու նշանակությունը, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին զինվորականներին:
Միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարարության մեդալներով, ՀՀ Սյունիքի մարզպետի շնորհակալագրերով ու Կապանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվեցին զինծառայողներն ու ազատամարտիկները:
Կազմակերպվել էր նաև ծառայության ընթացքում աչքի ընկած 17 ժամկետային զինծառայողների ծնողների այցը զորամաս:
Տոնական միջոցառումն ավարտվեց զինվորական քայլերթով ու զինվորական երգի կատարմամբ:
Բանակի օրվա առթիվ կապանցիները նաև հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի նահատակների հիշատակին. նրանք երթ կազմակերպեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր և ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Օրվա առիթով տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքներում: