Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
29.01.2013
2013թ. հունվարի 29-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 91 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 61 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հիսուներկու, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժումը իրականացնելու խնդրանքով՝ երկու քաղաքացիներ:
Դրամական օգնության հիսուներկու դիմումներից 49-ին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած յոթ քաղաքացիներից մեկի դիմումին ընթացք է տրվել, մեկ քաղաքացու դիմում մերժվել է, հինգ դիմումներ վերցվել են հաշվառման:
Պետպատվերի շրջանակներում բուժումն իրականացնելու խնդրանքով դիմած երկու քաղաքացիների դիմումներին ընթացք է տրվել: