Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիս քաղաքը զբոսաշրջության զարգացման կենտրոն

31.01.2013

ՀՀ կառավարության հունվարի 31-ի նիստում հաստատվել է Գորիս քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Գորիս քաղաքը հանդիսանալով միջազգային տարանցիկ ճանապարհների ակտիվ կենտրոն` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հարևան Իրանի համար, իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ու ավանդույթներով և ենթակառուցվածքներով, լավագույն հնարավորություններն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ու դերն ունենալու:
Հնարավոր է Գորիսի պատմական կենտրոնում ստեղծել «Հին Գորիս» պահպանման և օգտագործման համար ամբողջական պատմամշակութային զբոսաշրջային համալիր:
Բացի այդ՝ Գորիս քաղաքն իր աշխարհագրական դիրքով ունի առանձնահատուկ բնություն, ինչը նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել առողջարանային, էկոլոգիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար:
Ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձևավորել և զարգացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող գովազդատեղեկատվական համակարգ, հիմնել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, քաղաքը վերածել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոնի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47