Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում շարունակվում են հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները

11.02.2013

Հայոց բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են Սյունիքում: Հերթական միջոցառմանը մասնակցելու նպատակով փետրվարի 10-ին Սիսիան էր ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մինչ միջոցառման սկիզբը Սիսիանի Արցախյան ազատամարտի զոհերի պանթեոնում հոգևորականները հոգեհանգստի կարգ կատարեցին, որից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բարձրաստիճան զինվորականներ, հանրապետական գործադիր մարմինների, զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ու համայնքի ղեկավարներ ծաղիկներ դրեցին հայրենիքի համար նահատակված սիսիանցիների շիրիմներին:
Տոնի առիթով Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր հանդիսավոր արարողություն:
«Հայոց բանակը իր անցած ճանապարհին քանիցս ապացուցել է, որ ընդունակ է լինել ՀՀ և ԼՂՀ խաղաղության ապահովման երաշխավորը:Պատերազմի թոհուբոհին զուգահեռ մենք կարողացանք կամավորական ազատամարտիկների ստորաբաժանումներից կազմավորել կանոնավոր բանակ` դրանով իսկ բարձրացնելով և ղեկավարման, և կարգապահության մակարդակը, որի շնորհիվ էլ կարողացանք հասնել հաղթանակների», - իր ելույթում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սյունիքի մարզպետը պաշտպանության նախարարին վստահեցրեց, որ սյունեցին եղել և մնում է հանրապետության հարավային դարպասն ամուր պահողը:
«Մենք կարողացանք պատերազմի բոցերի մեջ ծնել հայոց ազգային բանակ և այսօր հպարտանում ենք: Մենք՝ երկրապահներս, ցանկացած պատերազմական իրավիճակում կանգնելու ենք մեր կողմից իսկ ստեղծված հայոց բանակի կողքին», - իր խոսքում նշեց Ս. Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում եղան նաև պարգևներ: Պաշտպանության նախարարի հրամանով` ՀՀ զինված ուժերի կազմավորման հոբելյանական մեդալով պարգևատրվեցին մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ու զինկոմներ: Մարզպետ Ս. Խաչատրյանի որոշմամբ Սյունիքի մարզի տարածքում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներին ցուցաբերած համակողմանի աջակցության և սերտ համագործակցության համար «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը, Կապանի, Ագարակի, Քաջարանի, Գորիսի քաղաքապետերը, Գորիսի զինկոմը, ԵԿՄ Սիսիանի մասնաճյուղի նախագահը և ԵԿՄ Կապանի մասնաճյուղի անդամներից մեկը, իսկ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով էլ նախատեսված էին 5-րդ կամավորական բրիգադի ստեղծման 20-ամյակի հոբելյանական մեդալներ: Միաժամանակ մարզպետը «Ակսել Բակունց» հուշամեդալով պարգևատրեց Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ Աշոտ Մինասյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24