Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը

12.02.2013

2013 թվականի փետրվարի 5-ից 8-ը ներառյալ մարզի չորս տարածաշրջաններում անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը, որին մասնակցեց 2455 աշակերտ` Կապանից` 826, Գորիսից` 649, Սիսիանից` 780, Մեղրիից` 200:
Օլիմպիադան նախատեսված 16 առարկաներից անցկացվեց միայն 15-ից: Աստղագիտությունից հայտ ներկայացրել էր միայն Կապանի թիվ 2 ավագ դպրոցը: Այս տարի նույնպես մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով:
Ընթացքի մեջ են մարզային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը: Օլիմպիադան անցկացվելու է մարզկենտրոն Կապանում՝ "Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն" ՊՈԱԿ-ում, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետների հսկողությամբ՝ ամեն օր մեկ առարկայից:
Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցելու են հանրակրթական դպրոցների 571 աշակերտներ` Կապանից` 195, Գորիսից` 146, Սիսիանից` 153, Մեղրիից` 77:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01