Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվում են Կապանի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրամասերը

15.02.2013

Փետրվարի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այցելեց Կապանի "Սոնատեքս" ՓԲԸ տրիկոտաժի արտադրական ֆաբրիկա:
Մարզպետը գործարանում ծանոթացավ արտադրական հնարավորություններին, տեխնիկական սարքավորումներին, այնուհետև աշխատանքային քննարկում ունեցավ գործարանի տնօրինության հետ: "Սոնատեքս" ՓԲԸ խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանի և գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, մոտիկից ծանոթացավ ձեռնարկության արտադրանքին, հետևեց արտադրական գործընթացներին:
Ս. Խաչատրյանը զրուցեց գործարանի աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց աշխատանքային պայմաններից և գործադիր տնօրեն Ա. Մարգարյանի հետ քննարկեց ֆաբրիկայի զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերագործարկման և հնարավոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները: Ընկերության պատասխանատուները հավաստիացնում են, որ աշխատանքների հաջողակ ընթացքի դեպքում ձեռնարկությունում կավելացվեն արտադրության ծավալներն ու աշխատատեղերը, դրան զուգահեռ ավելացնելով տեքստիլ արդյունաբերության աճի տեմպերը:
Տրիկոտաժի ֆաբրիկան հիմնականում արտադրում է մանկական և մեծահասակների հագուստ՝ շապիկներ, բամբակյա ներքնազգեստ ու համազգեստ, վերնազգեստ և այլն: Ընկերությունը հիմնականում աշխատում է պատվերով, իսկ հումքը ներկրում է Թուրքմենստանից և Չինաստանից:
Ընկերության գործադիր տնօրեն Ա. Մարգարյանի հավաստմամբ, լուրջ աշխատանքներ կտարվեն նաև արտահանման ծավալների ընդլայնման ուղղությամբ նույնպես: Ընկերությունը նախատեսում է արտադրանքը սպառել ոչ միայն ներքին շուկայում, այլ նաև կարտահանի արտերկիր:
Այս ընկերությունը, որն այսօր վերանվանվել է "Սոնատեքս" ՓԲԸ, ժամանակին Կապանում հայտնի ու լավագույն ավանդույթներ ունեցող ձեռնարկություններից է և Խորհրդային Միության տարիներին տեքստիլ արդյունաբերության առաջատարներից է եղել:
Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան վերջին անգամ վերագործարկվել էր 2001թ.-ին և տևական պարապուրդից հետո այն կրկին վերագործարկվեց և այստեղ այսօր աշխատում է շուրջ 72 մարդ՝ 60-80 հազար միջին գործավարձային աշխատավարձով: Ըստ ընկերության պատասխանատուների, մինչև տարվա վերջ աշխատանքով կապահովի մոտ 500 մարդու: Առաջիկայում նախատեսվում է վերաբացել նաև սպիտակեղենի արտադրամասը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15