Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

25.02.2013

Փետրվարի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Հերթագրված 99 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 35 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանվեց, աշխատանքի տեղավորման՝ հինգ, շենքի վթարայնության խնդրով՝ չորս քաղաքացիներ:
Դրամական օգնության քսանվեց դիմումներից 24-ին տրվել է դրական լուծում, երկուսը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած հինգ քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է կարճ ժամկետում ուսումնասիրել և կոնկրետ առաջարկություն ներկայացնել Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի թիվ 20 շենքի վթարայնության վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15