Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բրիտանիայի փոխդեսպանի այցը Սյունիքի մարզ
28.02.2013
Երկօրյա ճանաչողական այցով Սյունիքի մարզում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Ըմայըս Մորզը և նրան ուղեկցող դեսպանատան երևանյան գրասենյակի աշխատակիցները:
Փետրվարի 28-ին փոխդեսպանին ընդունեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցը, որին ներկա էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրին` մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը համառոտ ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակն ու առանձնահատկությունները, տնտեսության ոլորտների, մասնավորապես, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, մարզում առկա հիմնախնդիրները:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, աշնանը Բրիտանական դեսպանատան կողմից կազմակերպվող բրիտանական կազմակերպությունների ֆորումին Սյունիքի մարզի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ, որը խթան կհանդիսանա ակտիվացնելու հետագա համագործակցությունը:
Փոխդեսպան Ըմայըս Մորզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կդառնան հաճախակի և արդյունավետ: