Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ

07.03.2013

Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնն առիթ է մեր հիացմունքն ու խոնարհումը մեկ անգամ ևս հայտնելու ձեզ:
Ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը անգնահատելի են և արժանի մեծարումի ու հարգանքի:
Հայ կինը բոլոր ժամանակներում էլ եղել է ընտանիքի հենասյունն ու ազգային լավագույն ավանդույթները կրողն ու փոխանցողը: Մեր պատմության մեջ մեծ է ձեր մասնակցությունն այնպիսի ճակատագրական իրադարձությունների, որոնք ուսանելի օրինակներ են դարձել գալիք սերունդների համար: Օրհասական պահերին դուք միշտ եղել եք հայրենիքի համար վճռորոշ իրադարձությունների կենտրոնում և այսօր էլ կերտում եք մեր երկրի ապագան:
Մեր օրերում էլ դուք անմասն չեք երկրի առջև ծառացած խնդիրների լուծման առաքելությունից և ձեր անգնահատելի դերակատարումն ունեք ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարցերում, այլև պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:
Թող ձեզանից յուրաքանչյուրը կյանքում վայելի մայրական բերկրանքի հաճելի պահերը, արժանանա աստվածային մեծարանքի ու մեծ սիրո:
Բնության զարթոնքի այս չքնաղ տոնի առիթով ցանկանում եմ միշտ շրջապատված լինեք ջերմությամբ, և թող ձեր ընտանիքներում ու սրտերում իշխեն սերն ու համերաշխությունը:
Եղեՙք առողջ ու հմայիչ, արարող ու ոգեշնչող:

ՀՀ Սյունիքի մարզպետ`   Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15