Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արտակարգ իրավիճակների հրահանգչային բժշկական առաջին օգնության ստորաբաժանումներ համայնքներում
18.03.2013
Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը շուրջ 10 տարի է, ինչ Սյունիքի մարզում իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր, սերտ համագործակցելով Սյունիքի մարզպետարանի հետ:
Մարտի 11-18-ը Կապանի բժշկական կենտրոնում կազմակերպվել է հրահանգչային բժշկական առաջին օգնության դասընթացներ:
Դասընթացը իրականացվում է Հայաստանի և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև ստորագրված «Տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ» համաձայնագրի «Արձագանք. Բուժմիավորումներ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինտեգրված բժշկական ստորաբաժանումների միջոցով ստեղծել գործող լիարժեք փրկարարական համակարգ` ըստ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ուղեցույցի:
Նախատեսվում է ձևավորել արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործող և համապատասխան հմտություններով օժտված բուժմիավորումներ:
Դասընթացների ընթացքում ընտրված 4-ական մասնակից` Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքների բուժհիմնարկներից, զարգացնելով հմտությունները նախահոսպիտալային բուժօգնություն կազմակերպելու և տրամադրելու ուղղությամբ, դասընթացներ կիրականացնեն նաև իրենց քաղաքներում:
Դասընթացների երկրորդ` կիրառման փուլը, անցկացվելու է մայիսի 20-27-ը Սիսիան քաղաքում, որի ընթացքում պրակտիկ վարժանքների միջոցով կամրապնդվի համատեղ աշխատանքները փրկարարների հետ:
Մարզի յուրաքանչյուր քաղաքի փրկարար ջոկատ բաղկացած կլինի 40 փրկարարից և կունենա 20 բուժաշխատող: Իրականցվող ծրագրի շրջանակներում փրկարար ջոկատներին տրամադրվելու են նաև նյութերը, սարքավորումներ, գործիքներ, որոնց կիրառումն անհրաժեշտ կլինի իրենց հետագա աշխատանքները կազմակերպելու համար: