Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

22.03.2013

2013 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը մարզկենտրոն Կապանում կազմակերպվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը` յուրաքանչյուր օր մեկ առարկայից: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից. մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվեց համացանցով:
Օլիմպիադային մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 571 աշակերտներ` Կապանից` 195, Գորիսից` 146, Սիսիանից` 153, Մեղրիից` 77: Մարզային օլիմպիադայում հաղթող ճանաչված 174 աշակերտ ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից կարժանանա խրախուսանքի: Ըստ կրթության ոլորտի պատասխանատուների, մարզային օլիմպիադայի արդյունքները գոհացուցիչ են, լավագույն աշակերտները իրենց գիտելիքները ցուցաբերել են գրեթե բոլոր առարկաներից: Իրենց ակտիվությամբ հատկապես աչքի ընկան Կապանի, Գորիսի, Սիսիանի և Ագարակի քաղաքային դպրոցների աշակերտները:
Մրցանակային տեղերի մեծ մասը զբաղեցրեցին մարզի 3 ավագ` Կապանի թիվ 2, Գորիսի թիվ 4 և Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները, քանի որ օլիմպիադային հիմնական դպրոցներից մասնակցել են միայն 9-րդ դասարանցիները:
Գյուղական համայնքների դպրոցներից օլիմպիադայում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Աճանանի, Խնձորեսկի, Վերիշենի, Ակների, Բռնակոթի, Գորայքի, Սառնակունքի միջնակարգ դպրոցների աշակերտները:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել մարզային փուլում առաջին և երկրորդ տեղ գրաված 101 աշակերտ. Կապանից՝ 39, Գորիսից՝ 34, Սիսիանից՝ 21, Մեղրիից և Ագարակից՝ 7:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15