Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը ներկայացվեց նաև Կապանում

26.03.2013

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում մարտի 26-ին ներկայացվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որին ներկա էին ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը, գլխավոր դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և ուրիշներ:
Նախքան ֆիլմի ցուցադրությունը, նրանք իրենց կարծիքներով կիսվեցին կապանցի հանդիսատեսի հետ: Դերասանները կարևորեցին նման ֆիլմերի անհրաժեշտությունը հատկապես երիտասարդ սերնդի բարոյական դաստիարակության հարցում: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը սյունեցի հանդիսատեսին ուղղված իր երախտագիտության խոսքում մասնավորապես նշեց.
«Ստեղծագործական խմբի անունից ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այս հողին, որի զավակների շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել ու պահել այսօրվա մեր հայրենիքը: Շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք անառիկ եք Խուստուփի նման, որ հենց այս հողում հերոսացավ ու պահեց Հայաստանը մեծն Գարեգին Նժդեհը», - ասաց Քեշիշյանը:
Ֆիլմը, որը դիտելու էին եկել բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Կապանում տեղակայված զորամասի պայմանագրային և ժամկետային հինգ տասնյակից ավելի զինծառայողներ, ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:
Ֆիլմը ցուցադրվել է նաև Գորիսում ու Սիսիանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15