Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված թատրոնի օրվան

30.03.2013

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարտի 30-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա "Արտավազդ" մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ հանդիպում-երեկո: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Հայաստանի թատերական գործիչների միության անդամներ, մշակութային-հասարակական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, հյուրեր:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մեդալով և շնորհակալագրերով պարգևատրել է ոլորտի մի շարք գործիչների ու կոլեկտիվների:
Մշակութային կյանքում ունեցած ակտիվ դերակատարության, թատերական արվեստի զարգացման և երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը «Ակսել Բակունց» ոսկե հուշամեդալով պարգևատրել է Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԹԳ միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին:
Տարածաշրջանային մշակութային կյանքում ունեցած ակտիվ դերակատարության, թատերական արվեստի զարգացման և երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար մարզպետը շնորհակալագրերով պարգևատրել է Կապանի Ալ. Շիրվանզադեի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնների կոլեկտիվներին, ինչպես նաև՝ հայ թատերական արվեստի զարգացման, երիտասարդության գեղագիտական դաստիարակության գործում ունեցած վաստակի համար՝ դերասաններ Սամվել Բաղինյանին, Արթուր Կարապետյանին, դերասանուհիներ Իրինա Հարությունյանին և Քեթրին Մանասյանին:
Մարզպետը, շնորհավորելով պարգևատրվածներին, կարևորել է հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, մասնավորապես նշելով հետևյալը. "Սյունիքը դեռևս 1500 տարի առաջ է թատրոն ունեցել: Ի դեմս թատրոնի՝ հայ բեմական արվեստը պետք է սերնդեսերունդ փոխանցվի, և մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի այդ արժեքների պահպանման ու զարգացման մասին":

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11