Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը պարգևատրեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին

04.04.2013

Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով ներկաներին, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորեց աշակերտներին և իր խոսքում մասնավորապես նշեց.
"Օրը բոլորի համար նշանակալի և տոնական է: Սիրելի դպրոցականներ, դուք եք մեր ապագան կերտողները, իսկ այդ ապագան, վստահ եմ, ձեր շնորհիվ պետք է ավելի լավը լինի: Այս հաջողությունը նաև մեր ուսուցիչներինն է, քանի որ նրանց նվիրումի շնորհիվ է, որ բացահայտվում են տաղանդավոր ու շնորհաշատ երեխաները":
2013 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը անցկացվել է 16 առարկաներից, մաթեմատիկայինը՝ համացանցով,
որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 571 աշակերտներ` Կապանից` 195, Գորիսից` 146, Սիսիանից` 153, Մեղրիից` 77: Մարզային օլիմպիադայում հաղթող են ճանաչվել 174 աշակերտ:
Նշենք, որ մարզային օլիմպիադայի արդյունքները գոհացուցիչ են, լավագույն աշակերտները իրենց գիտելիքները ցուցաբերել են գրեթե բոլոր առարկաներից: Մրցանակային տեղերի մեծ մասը զբաղեցրել են Կապանի թիվ 2, Գորիսի թիվ 4 և Սիսիանի ավագ դպրոցների աշակերտները:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել մարզային փուլում առաջին և երկրորդ տեղ գրաված 101 աշակերտ. Կապանից՝ 39, Գորիսից՝ 34, Սիսիանից՝ 21, Մեղրիից և Ագարակից՝ 7:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին պարգևատրեց դիպլոմներով և արժանացրեց դրամական խրախուսանքի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11