Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի համայնքների բյուջեների սեփական և ամրագրված եկամուտների կատարումը 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ
08.04.2013
Սյունիքի մարզի համայնքների բյուջեներով նախատեսված 233145.5 հազ. դրամ սեփական եկամուտների դիմաց ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 251707.9 հազ.դրամ, կամ նախատեսվածի 108.0%, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 10641.2 հազ.դրամ:
Հողի հարկի գծով նախատեսված 35718.5 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրումը կազմում է 25939.7 հազ.դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 11487.6 հազ. դրամ:
Գույքահարկի գծով նախատեսված 45984.4 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 77834.6 հազ.դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 23789.8 հազ. դրամ:
Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների գծով նախատեսված 98391.0 հազ. դրամի դիմաց փաստացի գանձումները կազմել են 75614.6 հազ.դրամ:
Տեղական տուրքերի գծով նախատեսված 19136.3 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 24972.0 հազ.դրամ, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 4164.6 հազ.դրամ: