Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության տարածքային փուլը
11.04.2013
Կապանում մեկնարկեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը: Երկօրյա մրցումների տարածքային փուլին այս տարի մասնակցում էին Կապանի տարածաշրաջանի 10 դպրոցների առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները:
Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, հեռացատկ, փոխանցումավազք, 30մ և 60մ վազք, թենիսի գնդակի նետում և ձգում մարզաձևերում:
Մրցումներն անցկավեցին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզահրապարակում: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղեր զբաղեցրին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի առաջին, երկրորդ և վեցերորդ դասարանների թիմերը, երրորդ դասարանցիներից՝ Կապանի թիվ 13 հիմնական, չորրորդ դասարանցիներից՝ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը: Այս մրցապայքարում հաղթած թիմերն էլ կմասնակցեն ապրիլի 19-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայանալիք մարզային փուլին:
«Ազգային ժողովի գավաթի» մրցումներ տեղի ունեցան նաև մարզի մյուս տարածաշրջաններում: