Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը
12.04.2013
ՀՀ կառավարության աջակցությամբ «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի համայնքներում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզին հատկացված 2000 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 840 տոննան: «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրով հատկացված 1463750 լիտր դիզվառելիքից այսօրվա դրությամբ համայնքների կողմից վճարվել և ներկրվել է 900000 լիտրը:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ համայնքներին տրամադրվում են գարնանացան գարու սերմացու՝ 1 կիլոգրամը 200 դրամով, եգիպտացորենի՝ 350, առվույտի՝ 1500 և կորնգանի՝ 370 դրամով:
Մեկ պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին տրվում է 6000 դրամով, իսկ 1 լիտր դիզելային վառելիքը՝ 350 դրամով:
Համայնքների՝ ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը շարունակվում է: