Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը

12.04.2013

ՀՀ կառավարության աջակցությամբ «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի համայնքներում շարունակվում է ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի տրամադրման գործընթացը: Ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզին հատկացված 2000 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 840 տոննան: «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրով հատկացված 1463750 լիտր դիզվառելիքից այսօրվա դրությամբ համայնքների կողմից վճարվել և ներկրվել է 900000 լիտրը:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ համայնքներին տրամադրվում են գարնանացան գարու սերմացու՝ 1 կիլոգրամը 200 դրամով, եգիպտացորենի՝ 350, առվույտի՝ 1500 և կորնգանի՝ 370 դրամով:
Մեկ պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին տրվում է 6000 դրամով, իսկ  1 լիտր դիզելային վառելիքը՝ 350 դրամով: 
Համայնքների՝ ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11