Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն` ազատամարտիկների ընտանիքներին
22.04.2013
«Ղարաբաղ» և «Զանգեզուր» մայր և որդի բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությունները Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Գեղանուշ, Ագարակ գյուղերում, ինչպես նաև Կապանի թիվ 1 դպրոցում: Հերթական բարեգործական ակցիայի շրջանակում, հումանիտար օգնության սնունդ և կենցաղային իրեր են տրամադրվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնական նպատակն է աջակցել զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ միաժամանակ համերգներ են կազմակերպում մարզում տեղակայված զորմասերում: Ընտանիքների ընտրության հարցում կազմակերպությունները համագործակցում են նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի հետ:
Ապրիլի 22-ին հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետը մարզում իրականացրած բարեգործական ծրագրերի, զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար "Ղարաբաղ" բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սիրվարդ Գալստյանին, "Զանգեզուր" հասարակական կազմակերպության նախագահ Արամ Մելքումովին, "Սյունիք" հասարակական կազմակերպության նախագահ Արամայիս Մելքումովին և "Գարդմանի կանչ" համույթի ղեկավար Ռուդոլֆ Աբաղյանին պարգևատրեց շնորհակալագրերով: