Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24.04.2013

Ապրիլի 24-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Եղեռնի նահատակների: Տերունական աղոթքին ու ոգեկոչման արարողակարգին հաջորդեց երթը դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որը մեկնարկեց Գարեգին Նժդեհ հրապարակից: Հուշահամալիրում թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ ապրիլի 24-ին մարզկենտրոնից բացի անցկացվեցին նաև Սյունիքի մարզի թե գյուղական և թե քաղաքային այլ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15