Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
30.04.2013
Ապրիլի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասնմեկ, աշխատանքի տեղավորման՝ երկու, ռմբակոծված տան փոխհատուցման խնդրանքով՝ մեկ, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու մասին՝ երկու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու քաղաքացիներ:
Դրամական օգնության տասնմեկ դիմումներից վեցին տրվել է դրական լուծում, հինգը մերժվել է:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած երկու քաղաքացիների դիմումները վերցվել են հաշվառման:
Բավարարվել է պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ցուցաբերելու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին քաղաքացիների խնդրանքը:
Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ուսումնասիրել ռմբակոծված տան փոխհատուցման հարցը: