Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարի նոր արտադրամաս Սիսիանում

02.05.2013

Ապրիլի սկզբից Սիսիանում գործարկվեց "Ավալ թրեիդ" ՍՊԸ-ի տրիկոտաժի արտադրամասը: Նախաձեռնությունը ծնունդով սիսիանցի Արմեն Գալստյանինն ու Սիմակ Գյանջումյանինն էր, ովքեր 20 տարի արտադրական գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնությունում:
Ընկերության պատասխանատու Արմեն Գալստյանի հավաստմամբ, առաջնային նպատակը Սիսիանում նոր աշխատատեղերի ստեղծումն է: Վերջինս գործի նրբություններին լավ է տիրապետում, նմանատիպ արտադրություն է իրականացնում ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Սիսիանի արտադրանքը նույնպես կսպառվի ռուսաստանյան շուկայում:
Աշխատանքներն իրականացնում են հիմնականում կարող բանվորները, որոնցից 40-ը Սիսիանի նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի և կարի այլ արտադրամասերի գործազուրկ աշխատակիցներ են, իսկ 11-ն այստեղ են զբաղվածության Սիսիանի տարածքային կենտրոնի միջնորդությամբ:
Տրիկոտաժի արտադրամասը հիմնականում արտադրում է տղամարդու բամբակյա ներքնազգեստ ու համազգեստ, վերնազգեստ և այլն, իսկ շուկայի պահանջարկից կախված, կընդլայնվի արտադրանքի տեսականին:
Ընկերությունը Սիսիանի տարածաշրջանում հնարավորություն ընձեռեց ստեղծելու շուրջ 72 աշխատատեղ: Առաջիկայում արտադրամասը կաշխատի երկու հերթափոխով. կլինեն նոր աշխատատեղեր: Ինժեներատեխնիկական աշխատողների միջին աշխատավարձը կկազմի 80, կարող բանվորներինը` 70 հազար դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15