Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին "Տաթեւի վերածնունդ" ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

03.05.2013

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր և Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ "Տաթևի վերածնունդ"  ծրագրի իրականացման ընթացքին:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:
Ներկայացվեց "Տաթևի վերածնունդ"  ծրագրում ընդգրկված` Տաթևի վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվեցին համայնքների գազիֆիկացման, խմելու ջրի և ոռոգման համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ եղավ նաև Հալիձոր-Տաթև ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:
Խորհրդակցությանը կարևորվեց, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն "Տաթևի վերածնունդ" ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև բնապահպանական և քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:
Հյուրերը շրջայց կատարեցին նաև համայնքներում, ծանոթացան զարգացման հնարավորություններին:

Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15