Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի ուղերձը Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

08.05.2013

Սիրելիՙ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում պատերազմի վետերաններին, մեր անձնուրաց երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, յուրաքանչյուր սյունեցուն:
Այսօր խոնարհումով և հպարտությամբ ենք տոնում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը:
Հաղթանակի խորհուրդը բազմապատկվում է մեկ այլ իրադարձությամբ՝ Շուշիի ազատագրմամբ, որը հայոց պատմության փառապանծ ու հերոսական էջերից է:
Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին: Մենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով ենք տոնում այս օրը:
Սիրելիՙ վետերաններ ու ազատամարտիկներ, ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:
Կրկին շնորհավորելով այս փառավոր տոնի առիթով, մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն, խաղաղ երկինք ու նոր նվաճումներ մեր անկախ պետականության ամրապնդման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15