Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Սյունիքում
10.05.2013
Սյունիքում մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները մարզկենտրոն Կապանում մեկնարկել են դեռևս մայիսի 8-ին: Տոնական հիմնական միջոցառումները տեղի ունեցան մայիսի 9-ին. առավոտյան քաղաքում տեղակայված N զորամասում անցկացվեց զիվորական միտինգ, որն ավարտվեց զինվորական հանդիսավոր երթով: Կապանի "Գարեգին Նժդեհ" հրապարակում փողային նվագախմբի երաժշտական կատարումներն ազդարարեցին տոնական միջոցառումների սկիզբը, որից հետո անցկացվեցին ցուցադրական զորավարժություններ: Օրվա առիթով ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Մեծ հայրենականի հերոսների և Անհայտ զինվորի հուշարձաններին: Մարզային և քաղաքային իշխանություններից բացի՝ զինակից ընկերների հիշատակը հարգելու նպատակով հուշահամալիր էին եկել նաև ազատամարտիկներ ու վետերաններ: Ծաղկադրում կատարվեց նաև Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Տոնի առիթով կազմակերպվել էր նաև բացօթյա համերգ: Կապանում տոնական միջոցառումները եզրափակվեցին ուշ երեկոյան՝ մեծ հրավառությամբ:
Հաղթանակի և խաղաղության տոնը նշվեց նաև մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում: