Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց մանկապատանեկան ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը

15.05.2013

Մայիսի 15-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանն անցկացվեց մանկապատանեկան ասմունքի 6-րդ փառատոնի Սյունիքի մարզի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնը նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծներ Համո Սահյանին և Պարույր Սևակին: Ամենամյա ասմունքի փառատոնն անցկացվում է ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանո ներքո:
Մարզային փուլի մասնակիցներին ողջունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Փառատոնի կազմկոմիտեին, մարզային փուլի ժյուրիի կազմին ներկայացրեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը:
Բանաստեղծներ Համո Սահյանի և Պարույր Սևակի մասին կենսագրական կարևոր տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:
Հանրապետական ասմունքի մանկապատանեկան փառատոնի ներդպրոցական փուլին մարզից մասնակցել է 9000 դպրոցական, որից տարածքային փուլ է անցել 245-ը, իսկ 51-ը մասնակցել է մարզայի փուլին:
Հանրապետական փուլի ուղեգիր նվաճելու համար յուրաքանչյուր դպրոցական Համո Սահյանի և Պարույր Սևակի բանաստեղծություններից ներկայացրել է մեկական ստեղծագործություն:
Հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին գիտնականներ, հանրաճանաչ արտիստներ ու ասմունքողներ, հաղթող է ճանաչել յուրաքանչյուր տարիքային խմբից:
11-14 տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ,11 տարեկան Հրաչ Խալաթյանը, 2-րդ տեղը` Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի, 12 տարեկան Լիլիթ Մուսայելյանը,երրորդ տեղը` Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի, 12 տարեկան Նարե Խաչատրյանը:
15-17 տարեկանների տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ, 16 տարեկան Էդուարդ Հովհաննիսյանը,, 2-րդ տեղը՝ Սիսիանի ավագ դպրոցի աշակերտուհի, 15 տարեկան Աշխեն Հունանյանը, 3-րդ տեղը` Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի, 15 տարեկան Լուսինե Թադևոսյանը:
Ամենակրտսեր տարիքային խմբից հաղթող է ճանաչվել Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սան, 12 տարեկան Ռոբերտ Մկրտչյանը:
Մրցանակային տեղեր գրաված 7 աշակերտները կմասնակցեն ասմունքի փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլին, որը կկայանա մայիսի26-27-ին Ջերմուկ քաղաքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15