Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներն կավարտեն 1475 շրջանավարտներ

18.05.2013

2012-2013 ուսումնական տարում Սյունիքի մարզի կրթօջախները հրաժեշտ կտա 1475 շրջանավարտ: Նրանցից 774-ը հայտ է ներկայացրել մասնակցելու միասնական ավարտական քննություններին՝ բուհ ընդունվելու նպատակով: Այս տարի ամենաշատ հայտեր ներկայացվել են "Հայոց լեզու, գրականություն" և "Մաթեմատիկա" առարկաների համար: Քննություններին նախապատրաստվելու համար որպես աջակցություն մարզի դիմորդներին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության կողմից անվճար բաժանվել են ուղեցույցներ: Նրանց տրամադրվել են նաև մայր բուհի (ԵՊՀ) կողմից ուղարկված "Դիմորդ-2013" ձեռնարկները:
Միասնական քննությունները Սյունիքի մարզում կանցկացվեն Կապանի թիվ 9 ավագ, Գորիսի թիվ 1 ավագ, թիվ 3 հիմնական և Սիսիանի ավագ դպրոցներում: Սիսիանում կանցկացվեն միայն "Հայոց լեզու, գրականություն" և "Մաթեմատիկա" առարկաների քննություններ: Ըստ կրթության ոլորտի պատասխանատուների՝ դպրոցներն ապահովված են ամեն ինչով՝ միասնական քննությունները հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15