Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի դպրոցականներն առարկայական օլիմպիադայի հարապետական փուլում արժանացել են 25 դիպլոմի և 27 գովասանագրի

21.05.2013

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիր աշակերտների դիպլոմների ու գովասանագրերի հանձնման արարողությունը: Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը շնորհավորելով աշակերտներին՝ բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց նրանց, մասնավորապես նշելով.
,, Սյունիքը միշտ հպարտացել է իր արժանավոր դպրոցականներով, և մենք վստահ ենք, որ ձեր հաջողություննեը և գիտելիքները ծառայելու են մեր երկրի ու ժողովրդի բարօրությանը..:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին այս տարի մասնակցած սյունեցի 101 աշակերտներից 52-ը արժանացել են մրցանակների, որոնցից 4-ը՝ առաջին, 8-ը՝ երկրորդ, 13-ը՝ երրորդ կարգի դիպլոմների, 27-ը՝ գովասանագրերի:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Լ. Մարգարյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս տարի հայոց լեզու առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից մասնակցած բոլոր 8 աշակերտներն ստացել են մրցանակներ:
Մրցանակների թվով՝ մարզի դպրոցներից առաջատարները Կապանի թիվ 2 և Սիսիանի ավագ դպրոցներն են՝ 9-ական մրցանակներով, երկրորդ տեղում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 7 մրցանակով:
Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սառա Իսրայելյանն իրավունք է նվաճել մասնակցելու կենսաբանության միջազգային օլիմպիադային:
Օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է 16 առարկայից, որոնցից միայն 2 առարկայից՝ մաթեմատիկայից և ինֆորմատիկայից մարզը չի ունեցել մրցանակակիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15