Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը վերջին զանգի առթիվ

24.05.2013

Սիրելիՙ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձություններից մեկի՝ վերջին զանգի առիթով: Այսօր մարզի շուրջ 1500 պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ են տալիս հարազատ կրթօջախին և շուտով կմտնեն սպասումներով և ակնկալիքներով լի մեծ կյանք:
Այս հանդիսավոր օրը դուք կյանքի նոր էջ եք բացում, իսկ ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կայացման ու ինքնահաստատման ուղին:
Դպրոցն է էապես նպաստում պետության արժանի քաղաքացու ձևավորմանը, ուստի, այս տոնական օրն առիթ է մեկ անգամ ևս խորհելու այսօրվա իրականության մեջ նրա տեղի ու դերի մասին: Դպրոցում, շնորհիվ շնորհաշատ ուսուցիչների, դուք ձեռք բերեցիք ոչ միայն նոր ու արդիական գիտելիքներ, այլև ձևավորվեցիք որպես անհատականություններ՝ սեփական աշխարհընկալումով ու ինքնուրույն մտածողությամբ:
Մեզ միշտ ոգևորելու են ձեր հաջողությունները, ու մենք հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով, քանզի, վստահ եմ, դրանք ծառայելու են մեր ժողովրդի բարօրությանը, նպաստելու են մեր պետության հետագա զարգացմանը և հզորացմանը:
Համոզված եմ, որ դուք միշտ բարձր եք պահելու սյունեցու պատիվը, իսկ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրվա հուշերը և ջերմությունը ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:
Կրկին շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ տոնական տրամադրություն, լավատեսություն և ձեր առջև ծառացած խնդիրները լուծելու հաստատակամություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15