Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"Կենգուրու-2013" միջազգային մաթեմատիկական մրցույթին Սյունիքի մարզից մասնակցել է 2233 աշակերտ

31.05.2013

"Կենգուրու-2013" միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի Սյունիքից մասնակցել է 2233 աշակերտ, որոնցից 618-ը` Գորիսից, 551-ը` Սիսիանից, 1064-ը` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններից:
Նախորդ տարվա համեմատ մարզում 4-ով ավելացել է մասնակից դպրոցների քանակը, աճել է նաև մրցանակակիր աշակերտների թիվը: Մրցանակակիր 80 աշակերտներին խրախուսական մրցանակները հանձնվեցին մայիսի 30-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում հիմնադրամի ներկայացուցիչների կողմից, որոնք իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետարանին` մրցույթի նկատմամբ ունեցած ուշադիր ու հետևական վերաբերմունքի համար:
Պարգևների հանձնման արարողության ընթացքում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի դպրոցներում դասավանդող մաթեմատիկայի ուսուցիչներին: "Հերթական անգամ մեր մարզի դպրոցականները մեծ ուրախություն պարգևեցին մեզ: Հաճելի է, որ նոր թափ է առնում մրցույթը, և որ մեր աշակերտների ներգրավվածությունը դրան շարունակաբար ավելանում է", - իր խոսքում նշեց կրթության բաժնի պետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15