Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում տեղի ունեցավ ,,Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում,, հանրային քննարկում-խորհրդակցությունը

07.06.2013

Կապանում տեղի ունեցավ ,,Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում,, հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ««Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի» աջակցությամբ:
«Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված է Երևանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ևս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաև վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը, ՄԱԶԾ ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոջը և Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը ողջունեցին ծրագրի մասնակիցներին և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին, ինչին հետևեցին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» և e-Guillotine բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացումները:
Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները՝ Սյունիքում գործող հասարակական կազմակերպությունների և բիզնես հանրության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ խմբերի բաժանված, քննարկեցին հարկային և մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի և համայնքային զարգացման խնդիրները և ներկայացրեցին «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին»՝ իրավական դաշտի վերանայման և բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15