Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի այցը Սյունիքի մարզ
13.06.2013
Աշխատանքային այցով մարզում էր գտնվում "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ աշխատանքային խմբի ուղեկցությամբ:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտում իրականացվող ծրագրերի կատարման ընթացքին և հանրությանն ու տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկելու մարզի բնակավայրերի խմելու ջրի մատակարարման բարելավման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին:
Նշված համատեքստում հանդիպումներ տեղի ունեցան Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքային և Քարահունջ գյուղական համայնքներում:
Այդ հանդիպումներում արծարծված խնդիրների և ընկերության առաջիկա ծրագրերի մասին ամփոփ քննարկում տեղի ունեցավ ս/թ հուլիսի 13-ին՝ մարզպետարանում, ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցի հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:
Երկուստեք կարևորվեց հետագա առավել ակտիվ համագործակցությունը, որով և պայմանավորվեց նախատեսվող ծրագրերի արդյունավետությունն ու հաջողությունը: