Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված <<Շիկահողի գումարտակի >> 20-ամյակին և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

17.06.2013

 Հունիսի 15-ին Կապանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՀՀ ՊՆ նախկին 97-րդ բրիգադայի 6-րդ գումարտակի՝ <<Շիկահողի գումարտակի>> 20-ամյակին և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:
Միջոցառումը մեկնարկեց առավոտյան Շիկահող գյուղում զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված հուշակոթողին պսակադրության արարողությամբ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները զինվորական արարողակարգի համաձայն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Կապանի Բաղաբուրջ հուշահամալիրում կառուցված զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձաններին:Այնուհետև երեկոյան Կապանի մշակույթի պալատում տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված հանդիսավոր նիստ: ՊՆ աշխատակից՝ փոխգնդապետ Ս. Ասատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը: Ելույթներով հանդես եկան ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, <<Շիկահողի գումարտակի>> հրամանատար Ս. Ստեփանյանը, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Լ.Ալավերդյանը, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ և այլոք:
Միջոցառման ավարտին համերգային ծրագրերով հանդես եկան Կապանի մշակույթի պալատի գեղարվեստական խմբերը, ինչպես նաև սիրված երգիչ Դավիթ Ամալյանը: Հանդիսությունն ավարտվեց տոնական սեղանների շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15