Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունեցի դպրոցականները կհանգստանան Հանքավանում

23.06.2013


Այս տարի նույնպես ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սյունեցի երեխաներն անվճար կհանգստանան Կոտայքի մարզի Հանքավանի <<Հասմիկ>> և <<Լուսաբաց>> մանկական-առողջարարական ճամբարներում:Մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 140 երեխաներ 2 հերթափոխով՝ հուլիսի 1-ից 20-ը և հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը, իրենց ամառային հանգիստը կանցկացնեն այս ճամբարներում: Նախատեսված 20 օրյա ամառային հանգստից հետո նրանց կփոխարինեն մարզի ևս 70 երեխաներ: Ուղեգրերը համամասնորեն բաշխվել են ըստ մարզի տարածաշրջանների: Առաջին հերթափոխի ընթացքում երեխաներից 10-ը կհանգստանա <<Հասմիկ>> իսկ 60-ը` հարևան <<Լուսաբաց>> ճամբարներում: Ճամբարականների տեղափոխության ծախսերն այս տարի ևս հոգացել են մարզպետարանն ու քաղաքապետարանները: Երեխաներին տեղափոխության ընթացքում կուղեկցեն մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուն, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների վերակարգերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-03 12:43:06