Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում
24.06.2013
Հունիսի 24-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 17 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 14-ը:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետի պաշտոնակատարին դիմել էր տասներկու, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնության համար՝ երկու քաղաքացիներ:
Դրամական օգնության տասներկու դիմումներին տրվել է դրական լուծում:
Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու մասին քաղաքացիների խնդրանքը: