Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետն անցկացրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը
12.07.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր տեղի ունեցավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Առաջին խորհրդակցությունն ուներ ոչ միայն ճանաչողական բնույթ, այլև որոշակիորեն նախանշվեցին առաջիկա անելիքները: Մարզպետը կարևորեց մինչ այժմ կատարված աշխատանքները և ընդգծեց դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական նոր մակարդակի:
Մարզպետը կարևորեց նաև իր և աշխատակազմի բաց և թափանցիկ գործելաոճը: Ստորաբաժանումների գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով մարզպետ Վ. Հակոբյանը հանձնարարեց ներկայացնել 2013 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ և առաջիկա անելիքները:
Տեղերում ծառացած խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումները որոշակիացնելու նպատակով հանձնարարվեց կազմել ժամանակացույց՝ ըստ տարածաշրջանների և ենթաշրջանների այցելության նպատակով: