Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Հակոբյանը հանդիպեց Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ
16.07.2013
Հուլիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում ունեցավ Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների մի շարք ղեկավարների հետ:
Շնորհակալություն հայտնելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հնչած բարեմաղթանքների համար՝ մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և պարտականությունների կատարումը կնպաստի ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին Քաջարանի 55 ամյակին նվիրված հանդիսությունների ծրագրին առնչվող հարցեր, նշվեց նաև, որ միջոցառումների անցկացման նպատակով 30 մլն դրամ է հատկացվել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից:
Մարզպետն առաջարկեց լուծում տալ Քաջարան քաղաքի մուտքը խորհրդանշող կառույցի խնդրին, ինչպես նաև քննարկել Քաջարան քաղաքի հրապարակներից, փողոցներից կամ պուրակներից մեկը ծնունդով քաջարանցի, պետական գործիչ, արդյունաբերության հմուտ և վաստակաշատ կազմակերպիչ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն Ֆրունզ Պետրոսյանի անունով կոչելու և կոմբինատի վարչական շենքի մերձակա հրապարակում նրա կիսանդրին տեղադրելու հարցերը: Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր: