Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց արևմտյան բանկերի ներկայացուցիչների հետ

17.07.2013

Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արևմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի և << Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ համագործակցության արդյունքները նկատելի կլինեն նաև երկրամասի բնակչության համար: Նշվեց, որ մարզային իշխանության գերխնդիրը տնտեսության համաչափ զարգացմանը նպաստելն է, որին կարելի է հասնել լեռնահանքային ձեռնարկությունների համար ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումով: Մարզպետը շեշտեց, որ այսօր հասարակության գրեթե բոլոր շերտերի ուշադրությունը սևեռված է բնապահպանական հիմնախնդիրներին, արտադրական ծավալների մեծացմանը: Նշվեց նաև, որ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ առավել հիմնավոր լուծումներ պետք է գտնել շրջակա միջավայրին պատճառած վնասները նվազագույնի հասցնելու, միաժամանակ առողջապահական լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար: Մարզպետ Վ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվանից հիմք կդրվեն փոխշահավետ համագործակցության և համատեղ գործունեության արդյունքում կշահեն Սյունիքի մարզն ու սյունեցին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51