Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

18.07.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները:
ՀՀ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Մարդյանը: Մասնավորապես նշվեց,որ մարզի համայնքների 2013թ. բյուջեներով նախատեսվել են 3487349.3 հազ.դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1225460.4 հազ.դրամ: Սեփական եկամուտների 6 ամսվա համար նախատեսված 561001.1 հազ.դրամի դիմաց փաստացի հուլիսի 1–ի դրությամբ հավաքագրվել են 528723.1 հազ.դրամ կամ նախատեսվածի 94.2%-ը: 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 5.3 %:
Հողերի վարձակալության վճարների գծով 6 ամսվա ծրագրով նախատեսված 217809.2 հազ. դրամ հողերի վարձակալության վճարների դիմաց մուտքերը կազմել են 187836.8 հազ. դրամ կամ նախատեսվածի 86.2 %: Ըստ Ա. Մարդյանի՝ մարզի միջին ցուցանիշները կարելի է բարձր համարել, սակայն մի շարք համայնքներում եկամուտների հավաքագրման գործընթացը գտնվում է անբավարար վիճակում:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանն խոսեց մարզի տարածքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների, ստացված պարարտանյութի և դիզվառելիքի համար նախատեսված գումարների հավաքագրման ու բաշխման, բերքահավաքի ընթացքի և առկա խնդիրների մասին:Վերջինս նշեց, որ մարզում այս տարի կատարվել է 11080.9հա գարնանացան, նախորդ տարվա 10640հա-ի փոխարեն,որից` 7609.8հա` հացահատիկային և հատիկաընդեղենային, կարտոֆիլ` 1705հա, բանջարեղեն` 980հա, կերային մշակաբույսեր` 823հա, տեխնիկական մշակաբույսեր` 2հա: ՀՀ կառավարության կողմից 2013թ. Սյունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որը ամբողջությամբ ներկրվել և հատկացվել է 82 համայնքների: Այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար մարզին հատկացվել է 1463.8լ դիզ. Վառելիք, որը բաշխվել է 83 համայնքների 3000 շահառուների: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մարզին հատկացվել է 400տ գարու, 11տ առվույտի, 124.5տ կորնգանի և 750 կգ եգիպտացորենի սերմացուներ,մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու համար ներկրվել է 425.16կգ ցինկի ֆոսֆիդ տեսակի թունանյութ, որը բաշխվել է մարզի 18 համայնքների՝ 3543հա-ի համար:
ՀՀ Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման և 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման ընթացքի մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Թ. Ղազարյանը: Նշվեց, որ մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով նախատեսվել էր իրականացնել ավելի քան 71.9 մլրդ դրամի ծրագրեր և ներդրումներ: Նախատեսվածի դիմաց այսօրվա դրությամբ դրանց փաստացի կատարումը կազմել է ավելի քան 94.8 մլրդ դրամ: Հաշվի առնելով իրականացվող ծրագրերի շարունակականություն, Թ. Ղազարյանը նշեց, որ ակնկալվում է տարեվերջին մարզում 4 տարիների կտրվածքով ունենալ առնվազն 100-110 մլրդ դրամի ներդրումների ծավալ: 2010թ.-ից առայսօր կառուցվել, հիմնանորոգվել, մասնակի նորոգվել և վերազինվել են մարզի ավելի քան 59 կրթական, 47 մշակութային և 14 առողջապահական հաստատություններ:
2013 թվականին մարզում հրատապ ծրագրերի իրականացման ընթացքի մասին Տեղեկացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա.Ուստաբաշյանը: Նշվեց,որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, մարզի տարածքում կատարվել են 1 մլրդ 436 մլն. 885 հազ. դրամի համաշինարարական աշխատանքներ, որից շինարարության բնագավառում՝782մլն.739 հազ., իսկ ճանապարհաշինության բնագավառում՝ 654 մլն. 146 հազ. դրամի աշխատանքներ: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՀՀ 2013 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին 77 մլն. դրամի կառուցման աշխատանքներ են կատարվել Կապանի թիվ 2 ավագ դպրոցում: Մինչև սեպտեմբեր կավարտվի Տեղ գյուղի թիվ 1 դպրոցի նորակառույց շենքի շինարարությունը: Մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են 946 մլն. 488 հազ. դրամի ներդրումներ, իսկ այլ կազմակերպությունների ընդգրկմամբ իրականացվել են 490 մլն 367 հազ. դրամ ընդհանուր գումարով հիմնանորոգման աշխատանքներ:
Նիստում տեղեկատվություն ներկայացվեց, սույն թվականի սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների, համայնքներում էլեկտրոնային տեղեկտվական համակարգերի ներդրման հետ կապված խնդիրների,ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, հորդորեց համայնքապետերին այն ուշադրության կենտրոնում պահել  և այս հարցում առավել ակտիվություն ցուցաբերել: Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ: Մարզպետն անդրադարձավ նաև տարբեր ոլորտների առնչվող հարցերի, ինչպես նաև մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի հարցում կարևորեց տարբեր շահագրգիռ մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Նիստի վերջում մարզպետ Վահե Հակոբյանը դիմելով համայնքների ղեկավարներին՝ հորդորեց տեղերում ուսումնասիրել և քննարկել առկա խնդիրները՝ առաջիկա տարածաշրջանային այցերի ընթացքում դրանք առավել հանգամանալից ներկայացնելու և առաջարկություններով հանդես գալու նպատակով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51