Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ
19.07.2013
Հուլիսի 15-ից 18-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություններ անցկացրեց աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ:
Ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին 2013թ. աշխատանքային ծրագրերը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, ստորաբաժանումների ներքին կառուցվածքը, գործառույթները, ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջիկա անելիքները:
Կուտակված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով մարզպետը հանձնարարեց քարտեզագրել դրանք՝ ըստ տարածաշրջանների և համայնքների, դասակարգել ըստ առաջնահերթությունների և ներկայացնել համատեղ քննարկման համայնքներ նախատեսված առաջիկա աշխատանքային այցերի ժամանակ:
Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ մարզպետը կարևորեց նաև աշխատանքային և կատարողական կարգապահության պատշաճ մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը և դրա հետ կապված՝ աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավումը: Արդեն իսկ սկսվել են գույքի և տեխնիկական միջոցների նորացման աշխատանքները:
Համայնքներ կատարվելիք աշխատանքային այցերի ժամանակացույցը կազմված է. դրանք կսկսվեն հաջորդ շաբաթվանից: