Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում երիտասարդ առաջնորդների հետ
22.07.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց <<Առաջնորդների կրթական կենտրոնի>> սաներին:
Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորեց երիտասարդ առաջնորդների կենտրոնի դերը, մասնավորապես նշեց, որ ողջունում է երիտասարդների քաղաքացիական կրթության գիտելիքների խորացումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի նրանց ավելի ակտիվ ներգրավմանը համայնքի գործընթացներում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների նոր կոալիցիաների ձևավորմանը, փորձի և հմտությունների ձեռքբերմանը:
Երիտասարդ լիդերները մասնավորապես հետաքրքրվեցին մարզպետի՝ երիտասարդ առաջնորդի կերպարով, առիթն օգտագործելով, նաև շնորհավորեցին նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Մարզպետ Վ. Հակոբյանը երիտասարդ առաջնորդներին հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ: