Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սյունիքում էր
25.07.2013
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հուլիսի 23-ից 24-ը այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Այնուհետև այցելել են նորակառույց պաշտպանական շինություններ, ծանոթացել զորամասերի շինարարական ու կառուցապատման աշխատանքներին:Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են նաև զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները: